Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Ապագա երեխայի սեռը որոշում է հնագույն վիրուսը. news.am

Ապագա երեխայի սեռը որոշում է հնագույն վիրուսը. news.am

Հավանականության մեծ բաժին կա նրանում, որ ապագա երեխայի սեռը որոշում է հնագույն վիրուսը: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ի Յեյլի համալսարանի գիտնականները, հայտնում է Daily Mail-ը` վկայակոչելով Nature գիտական ամսագրին:

Մարդու գենոմի մոտավորապես 40 տոկոսը հնագույն վիրուսների ներխուժման հետքեր են, որը տեղի է ունեցել տասնյակ միլիոնավոր տարիների ընթացքում: Վիրուսը, որի մասին խոսում ենք, համեմատաբար վերջերս է ինտեգրվել կաթնասունների ԴՆԹ-ին` մոտ 1,5 մլն տարի առաջ:

Գիտնականները պարզել են, որ կա մի մեխանիզմ, որը սաղմին թույլ է տալիս Х քրոմոսոմի վրա «անջատել» այդ վիրուսը, հենց դա է որոշում ապագա երեխայի սեռը: Նրանք նաեւ վերլուծել են այդ մեխանիզմի հիմքը: Եթե համապատասխան մոլեկուլը մնում է նորմալ մակարդակում,  Х քրոմոսոմն ակտիվ է մնում, իսկ դա նշանակում է, որ աղջիկները եւ տղաները կծնվեն հավասար համամասնությամբ: Իսկ եթե նշիչի քանակը կտրուկ ավելանում է, արական սեռի առանձնյակներ երկու անգամ ավելի շատ են ծնվում, քան` իգական:  Առավել հաճախ այդ վիրուսի մնացորդներն ակտիվ չեն: Սակայն գիտնականները ենթադրում են, որ վիրուսը կարող էր, ի թիվս այլ ազդակների, կառավարել կաթնասունների էվոլյուցիայի գործընթացը: 

Բացի այդ, գիտնականները վիրուսի աշխատանքը ճնշելու անսովոր մեխանիզմ են հայտնաբերել: Այն կապված է էպիգենետիկ ժառանգականության հետ  (այն գեների էքսպրեսիայի փոփոխության, որոնք կապված չեն ԴՆԹ հաջորդականության հետ): Մոդիֆիկացիան իրականացվում է մեթիլային կապի շնորհիվ, որը հավելվում է ադենինին: Ավելի վաղ համարվում էր, որ կաթնասունների գեները կարող են անջատել միայն ցիտոզինի մոդիֆիկացիաները:

Հետազոտողները հույս ունեն այս մեխանիզմը կիրառել քաղցկեղի դեմ պայքարում. հայտնի է, որ վերջինս եւս օրգանիզմում տարածվելու համար հնագույն վիրուսն է օգտագործում:

«Սաղմերից բացի, այդ վիրուսն ակտիվ է նաեւ ուռուցքներում եւ նյարդային բջիջներում: Բայց նրա մեխանիզմը մի եղանակով է ազդում կաթնասունների վրա եւ ճիշտ հակառակ եղանակով` մնացած բոլորի վրա: Օրինակ, ասկարիդների եւ մրգի դրոզոֆիլ ճանճերի մոտ այն ակտիվացնում է որոշակի գեներ, ոչ թե ճնշում է դրանք:  Էվոլյուցիան հաճախ նույն մեթոդն է օգտագործում տարբեր նպատակների համար: Սա հենց այդ դեպքն է», - ասում է հետազոտության հեղինակներից մեկը` Էնդրյու Սյաոն Յեյլի համալսարանի գենետիկայի բաժանմունքից:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.moldi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ